Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա իրանական hարձակnւմ է կանխել. The Times of Israel
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը վերջին ամիսներին բացահայտել է իրանական ահաբեկչական ցանց, որը թիրախավորել էր իսրայելցի պաշտոնյաներին և օբյեկտներն ամբողջ աշխարհում. այս մասին ասվում է «Մոսադ»-ի, ՑԱԽԱԼ-ի և «Շին Բեթ»-ի համատեղ հայտարարության մեջ: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:
Ադրբեջանը մարտին հայտարարել էր, որ կանխել է իր տարածքում իրանական ահաբեկչական հարձակումների մի շարք, այդ թվում՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան, սինագոգի և հրեական համայնքի առաջնորդների դեմ:
Ծրագրված թիրախների թվում էր նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որն անցնում է հարևան Վրաստանի ու Թուրքիայի տարածքով և ապահովում է Իսրայելի նավթի ներկրման մոտ մեկ երրորդը:
Բաքվի տվյալներով՝ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Ադրբեջանի առնվազն յոթ քաղաքացի:
Ըստ Իսրայելի նոր հայտարարության՝ խումբը պայթուցիկ դրոններ էր մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Ադրբեջան և իրենց իրանցի համակարգողների անմիջական հրահանգներով հետախուզական տվյալներ էր հավաքում պոտենցիալ թիրախների վերաբերյալ:
Ձերբակալությունները հանգեցրել են ահաբեկչական ցանցի և դրա հրամանատարական շղթայի բացահայտմանը:
ԻՀՊԿ հետախուզության հատուկ գործողությունների բաժնի ղեկավար Ռահման Մոկադամը պատասխանատու էր ցանցի համար և սպանվել է «Մռնչացող առյուծ» գործողության սկզբում:
Մոկադամը հավաքագրել և վերապատրաստել էր օպերատիվ անդամների Իրանի ներսում և դրանից դուրս, և նրանց հանձնարարել էր տեղեկություններ հավաքել իսրայելցի քաղաքական առաջնորդների, անվտանգության պաշտոնյաների, իսրայելական և արևմտյան ռազմական օբյեկտների, նավահանգիստների և աշխարհի տարբեր մասերում գտնվող իսրայելական նավերի վերաբերյալ:
Ըստ Իսրայելի՝ Մոկադամը ծառայում էր ԻՀՊԿ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյա Մաջիդ Խադեմիի ենթակայության տակ, ով նույնպես սպանվել է Իսրայելի կողմից պատերազմի ժամանակ:
Մոկադամի ցանցում կենտրոնական դերակատար էր Մոհսեն Սուրին: Նա հանդիպումներ էր ունենում Իրանից դուրս գտնվող ահաբեկչական բջիջների հետ և սպանվել է ԻՀՊԿ թաքստոցներից մեկին իսրայելական հարվածի հետևանքով:
Մահդի Յեկեհ-Դեհղանը, ով հայտնի է որպես «Բժիշկ», ղեկավարում էր ցանցը Ադրբեջանում և դրանից դուրս: Նրա դերը բացահայտվել էր հունվարին, երբ Թուրքիայի իշխանությունները հինգ նահանգներում համակարգված ռեյդերից հետո ձերբակալեցին վեց հոգու, այդ թվում՝ Իրանի մի քաղաքացու՝ Իրանի օգտին քաղաքական և ռազմական լրտեսության մեղադրանքով:
Յեկեհ-Դեհղանը ղեկավարում էր խումբը՝ աշխատելով պայթուցիկ դրոններ մաքսանենգությամբ տեղափոխել Իրանից Թուրքիայի տարածքով դեպի Կիպրոս և հետախուզական տվյալներ հավաքել Ինջիրլիքի բազայում գտնվող ամերիկյան ուժերի վերաբերյալ:
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի պատճառով ԻՀՊԿ-ն կրկնապատկել է ջանքերը արտերկրում ահաբեկչական խմբեր ստեղծելու և հարձակումներ իրականացնելու ուղղությամբ, ասվում է իսրայելական հայտարարության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ



