«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի Գավաթը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի Գավաթը։
Սևիլիայում կայացած լարված եզրափակչում բասկյան թիմը հետխաղյա 11-մետրանոցներով պարտության է մատնել Մադրիդի «Ատլետիկոյին»։
Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ։2 հաշվով. «Ռեալ Սոսյեդադի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Անդեր Բարենեչեան (15-րդ վայրկյանին) ու Միկել Օյարսաբալը, իսկ մադրիդցիներից հավասարությունը վերականգնել են Ադեմոլա Լուքմանն ու Խուլիան Ալվարեսը։
Ֆուտբոլային վիճակախաղում ավելի դիպուկ են եղել «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 4:3 հաշվով և ակումբի պատմության մեջ 4-րդ անգամ տիրանալով այս հեղինակավոր գավաթին:
Հիշեցնենք, որ եզրափակչի ճանապարհին «Ատլետիկոն» պայքարից դուրս էր թողել մրցաշարի նախորդ տարվա հաղթող «Բարսելոնային», իսկ «Ռեալ Սոսյեդադը» բասկյան դերբիում առավելության էր հասել Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



