Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Սևան քաղաքի Նաիրյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Սպարտակ Խ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և 67-ամյա Արթուր Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արթուր Ա․-ն և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



