«Լավագույն ներկայացում» ճանաչված և 5 անվանակարգում հաղթած «Յամա»-ն՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի «Յամա» ներկայացումը մեծ հաջողությամբ ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Բալթյան տուն» թատրոն-փառատոնի շրջանակում։ Ապրիլի 8-ից 12-ը անցկացվեց ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 28-րդ միջազգային թատերական փառատոնը, որի այս տարվա կարգախոսն էր «Տեսեք՝ ով է եկել»։

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից Tert.am Life-ին փոխանցեցին, որ փառատոնին մասնակցում էին ավելի քան մեկ տասնյակ երկրներից ժամանած առաջատար թատերական կոլեկտիվներ։ Փառատոնի ծրագրում ընդգրկված էր նաև Երևանի թատրոնի ներկայացումը՝ Ալեքսանդր Կուպրինի «Յամա» վիպակի համանուն դրաման՝ Գոռ Մարգարյանի ռեժիսուրայով։ Ներկայացումը ցուցադրվեց ապրիլի 10-ին և արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, բուռն ծափահարություններին ու բարձր գնահատականներին։

Փառատոնը առանձնանում էր իր հարուստ և բազմաբովանդակ ծրագրով, որը ներառում էր ոչ միայն ներկայացումների ցուցադրություններ, այլև պիեսների քննարկումներ, վարպետության դասեր և դասախոսություններ։ «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը հանդիսանում է ոչ միայն թատերական ներկայացումների հարթակ, այլև կարևոր միջավայր՝ ոլորտի մասնագետների համախմբման և փորձի փոխանակման համար։ Փառատոնի օրերին տեղի ունեցան ակտիվ քննարկումներ՝ ռեժիսորների, դերասանների և առաջատար թատերագետների մասնակցությամբ։




Հետևեք մեզ՝ այստեղ



