Հայաստանում հինգ նոր ջրամբար կկառուցվի․ նախարար
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում խմելու ջրի կորուստները 2025 թվականին նվազել են՝ հասնելով 51,9%-ի՝ 2024 թվականի 61%-ի համեմատ։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցը։
Միևնույն ժամանակ, ոռոգման նպատակով նախատեսված ջրի կորուստները կազմել են 44,3%՝ 2024 թվականի 45,5%-ի փոխարեն։
Նախարարը հավելել է նաև, որ Պետական ներդրումների կոմիտեն հաստատել է Հայաստանում 5 ջրամբարների կառուցման ծրագիրը։ «Նախագծերն արդեն պատրաստ են։ Շուտով կսկսվի մրցութային գործընթացը։ Խոսքը Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիճքի և Արթիկի ջրամբարների կառուցման մասին է»,- պարզաբանել է Խուդաթյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



