ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա Սողոմոնյան
БЛОГԱպրումակցումը, կարեկցանքը Մարդու լավագույն հատկանիշներից են։ Այդ հատկանիշներն առատ են հատկապես պատանիների, երիտասարդների մոտ, ովքեր դեռևս չեն ընկել միջավայրեր, որտեղ տիրում են խարդավանքն ու եսաշահությունը, ու այդ պատճառով դեռևս աղտոտված չեն նրանց հոգիները։ Ես լավ գիտեմ, որ շատ շատերը կմտածեն, թե Դավիթ Մինասյանի հետ կապված դեպքից ՀայաՔվեն ձգտել է քաղաքական դիվիդենտներ շահել։ Այսպիսի մտածումը կյանքի իրավունք գուցե ունի, քանի որ ներկայում գործ ունենք քաղաքականության ամենացածր ու փտած դրսևորումների հետ։ ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է (տա Աստված, այդպես լինի)։ Ուստի վստահաբար կարող եմ ասել, որ մենք մեր կազմակերպության ներսում քաղաքական կարճաժամկետ դիվիդենտներից ավելի կարևորում ենք Մարդ տեսակի, Հայ տեսակի պահպանումն ու զարգացումը։
Դավթի ազատ արձակմանն ուղղված մեր երիտասարդների ակցիային մասնակցել են մեզ հարազատ, շատ հարազատ մարդիկ։ Իսկ մեզ մոտիկից ճանաչողները հաստատ չեն կարող ասել, որ մենք մեզ հարազատ մաքուր հոգիներին կարող ենք օգտագործել քաղաքական նպատակների համար։ Իսկ մեր երիտասարդներին ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ ցուցաբերած վստահության համար։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
3
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
4
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
5
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле



