Երեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք Չալաբյան
БЛОГ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով: Մենք արդեն առիթ էինք ունեցել հյուրընկալել նրանց Երևանում, և մեծապես արժևորում ենք Հայաստանի և Արցախի պաշտպանության օգտին նրանց գործադրած հետևողական և անկեղծ ջանքերը:
Հիմնական պաշտոնական հանդիպումները նախատեսված են այսօր, իսկ երեկ Եվրոպական Խորհրդարանի հեռուստատաղավարում ես հյուրընկալվեցի մեր գործընկերներների կողմից կազմակերպած քննարկմանը, որտեղ խոսեցի Արցախ հայության վերադարձի իրավունքից, այս հարցում Եվրոպական Միության քաղաքական պատասխանատվությունից, առաջիկա ընտրությունների միջոցով մեզ պարտադրված թուրք-ադրբեջանական պարտադրանքից ազատվելու հրամայականից և դրանով մեր ինքնության և հիմնարար իրավունքների պաշտպանությունից:
Մանրամասները՝ հաջորդիվ, ստորև ներկայացնում եմ մեր հեռուստաքննարկումից առաջին կադրերը, ամբողջական տարբերակը ևս առաջիկայում կտեղադրենք այն թարգմանելուց հետո:
1
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
4
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



