Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող հարցեր
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ապրիլի 14-ին ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական, տնտեսական-առևտրային և հումանիտար ասպեկտները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Ընդգծվել է փոխայցելությունների և երկկողմ շփումների կարևորությունը՝ համագործակցության օրակարգային հարցերի արդյունավետ քննարկման տեսանկյունից։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ՝ դիտարկելով հետագա համագործակցության հեռանկարները։
Հետևեք մեզ՝ այստեղ



