Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «Ford (Pickup)» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ նույն թաղամասի բնակիչ 27-ամյա Ռուբեն Հ.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։