Հատուկ ջոկատայիներն ազատել են Փարիզի առևտրի կենտրոնի պատանդներին
ОБЩЕСТВОՓարիզի արվարձանում՝ առևտրի կենտրոնում գտնվող խանութում անհայտ անձանց կողմից վերցված 18 պատանդներն ազատ են արձակվել հատուկ ջոկատայինների կողմից: Այս մասին պաշտոնապես հաստատել են Փարիզի իշխանությունները: Պատանդները Primark խանութի աշխատակիցներն էին, նրանք չեն տուժել. փոխանցում է LifeNews-ը:
Հիշեցնենք, որ Փարիզի արվարձանում՝ առևտրի կենտրոնում գտնվող Primark խանութի վրա երկու զինված տղամարդիկ հարձակվել են տեղական ժամանակով ժամը 6:30-ին: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները չեն հաստատել ահաբեկչության վարկածը: Ըստ նախնական տվյալների՝ խոսքը կողոպուտի մասին է:
Միջադեպը տեղի է ունեցել է Primark խանութում, որը մասնագիտացած է հագուստի, կոսմետիկայի և կենցաղային ապրանքների վաճառքի մեջ:
Ավելի վաղ, տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հանցագործների մոտ եղել է պոմպային հրացան: Բացի այդ, ականատեսները ճանաչել են հարձակվողներից մեկին, որը Primark խանութի աշխատակիցն էր: Միջադեպի հետ կապված՝ Վիլնյով-լա-Գարենում՝ առևտրի կենտրոնի մոտ, սահմանափակված է տրանսպորտային երթևեկությունը:



