Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան
БЛОГԱդրբեջանցիների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը ենթադրում է նաև հայկական հետքի նկատմամբ դաժան պատերազմ, որի վերջին դրսևորումը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Պղծության, վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի պետության դեմքին. այլ բան է, թե հայկական պետության պայքարն ինչպիսին պետք է լինի։
Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում Հայաստանի տարբեր բնակավայրերը, մշակույթն ու կոթողները, ՀՀ մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին»,-գրել է նա։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank
4
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
5
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт



