6 հիմնական հարց, որոնք վիճելի են ԱՄՆ-Իրան բանակցություններում․ Axios
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Axios-ը հրապարակել է հիմնական վիճելի հարցերը ԱՄՆ-Իրան բանակցություններում։
Ուրանի հարստացման դադարեցում, հարստացված ուրանի հանում Իրանից, հիմնական միջուկային օբյեկտների ապամոնտաժում, որոշում, թե իրանական սառեցված միջոցների որ մասը պետք է ապասառեցվի, Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնում (տուրքերի չեղարկում), տարածաշրջանային անվտանգության համաձայնագիր, ներառյալ տարբեր խմբավորումների աջակցությունը դադարեցնելու հարցը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Վենսն ասել էր, որ իրենք առանց համաձայնագիր կնքելու հեռանում են Իսլամաբադից, որտեղ 21 ժամ բանակցել էին իրանցիների հետ։ Թրամփը հայտարարեց, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և իրենց կտա ամեն ինչ։ Իրանի նախագահն էլ պատրաստակամ է հավասարակշռված և արդար գործարքի Միացյալ Նահանգների հետ՝ պահպանելով Իրանի կարմիր գիծը։
Հետևեք մեզ՝ այստեղ



