Էպշտեյնի զոհերը քննադատել են Մելանյա Թրամփին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի քան տասը մարդ, որոնք տուժել են ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հանցագործություններից, մեղադրել են ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին այն բանում, որ նա իրենց վրա է դնում հետագա դատաքննությունների ծանրությունը։ Առիթ է ծառայել նախագահի կնոջ կոչը Կոնգրեսին՝ զոհերի մասնակցությամբ հանրային լսումներ կազմակերպելու մասին, տեղեկացրել է The Guardian-ը։
13 մարդուց բաղկացած խմբի, ինչպես նաեւ իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեի, որը մեղադրել է արքայազն Էնդրյուին բռնության մեջ եւ ավելի ուշ ինքնասպանություն է գործել, ազգականների դիմումում նշվել է, որ տուժածներն առանց այդ էլ մեծ արիություն են ցուցաբերել, նրանք արդեն ցուցմունքներ են տվել եւ հայտարարություններ գրել։ Նրանցից հանրության առջեւ նոր ելույթներ պահանջելը, հայտարարության հեղինակների կարծիքով, նշանակում է շեղվել իրական գործողություններից։
Բացի այդ, ֆինանսիստի զոհերը նշել են, որ լրացուցիչ լսումները կարող են իրենց հոգեբանական նոր տրավմա հասցնել։ Նրանք պնդում են, որ դատաքննությամբ պետք է զբաղվեն բացառապես պետական մարմինները՝ արդարադատության նախարարությունը եւ ոստիկանությունը, այլ ոչ թե այդ բեռը դնեն տուժածների վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



