Ի՞նչ է պատմում հոնքերի ձևը տղամարդու բնավորության մասին (լուսանկարներ)
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Հոնքերը հայտնում են մեր բնավորության յուրահատկությունները: Սակայն եթե կանայք ուղղում են դրանց ձևը, տղամարդիկ սովորաբար չեն փոխում դրանց տեսքը:
ELLE-ն հայտնիների օրինակով պարզել է, թե ինչպես է հոնքերի ձևը բնութագրում տղամարդուն:
Կիսակլոր հոնքեր


Նման հոնքեր ունեցողները, օրինակ՝ Բրեդ Փիթը, զգայուն են, արձագանքում են շրջապատի խնդիրներին, սակայն դժվարություններ են ունենում որոշումներ կայացնելիս: Բայց եթե կայացրել են որոշում, ապա պնդում են իրենցը: Նրանք մեծ հաջողությունների են հասնում:
Լայն կոր հոնքեր


Նման արտահայտիչ հոնքեր ունեցողները էներգիայով լի են, մեծահոգի, շռայլ ու հոգատար: Անձնական խնդիրներ ունենալիս որոշում են միայնակ գլուխ հանել: Նման կարգի տղամարդիկ հաջողության են հասնում ամենուր, սակայն նրանց բնավորությունը առավել լավ արտահայտվում է դերասանական ոլորտում և քաղաքականության մեջ:
Բարակ կոր հոնքեր


Նման նուրբ հոնքերով տղամարդկանց հետ ամեն աղջիկ չէ, որ կկարողանա համակերպվել: Բնույթով նա երազող է, որը հավատում է անհնարինին ու սիրում է կառուցել օդային դղյակներ: Ստեղծագործական անհատներ են, սիրում են ու կարողանում են զարմացնել. նրա հետ երբեք չի կարող տխուր լինել:
Լայն, ուղիղ հոնքեր


Նման հաստ հոնքերով տղամարդիկ սիրում են ամեն ինչ պահել վերահսկողության ներքո: Ուժային կառույցներում աշխատանքը կամ ծառայությունը նրանց կոչումն է: Նա համառ է, շռայլ, ինքնավստահ է ու հեղինակավոր՝ պահանջում է տոտալ ենթարկվել աշխատանքին ու անձնական հարաբերություններում:
Անփույթ, կոր, ոչ սիմետրիկ հոնքեր


Եթե քո երկրպագուն ունի թեթևակի ոչ սիմետրիկ հաստ, կոր հոնքեր, ապա իմացեք՝ այդ տղամարդը ստեղծված չէ ամուսնության համար, բայց սեքսում նրան հավասարը չկա: Նա խարիզմատիկ է, բայց արագ է սիրահարվում և պոլիգամ է:
Նեղ, փոքր-ինչ կոր հոնքեր


Նման տղամարդիկ հուսալի հենարան կարող են լինել: Նրանք ամուր են ոգով, բարեխիղճ են, կարող են լավ կարիերա անել քաղաքականության մեջ:
Ուղիղ, խիտ հոնքեր


Ունեն սեքսուալ էներգիա, ընդ որում՝ եթե սիրահարվի մի կնոջ, հավատարիմ կլինի նրան: Նուրբ հոգի ունեն, չեն ներում դավաճանությունը: Կյանքում մեծ ուշադրություն են դարձնում մանրուքներին:



