Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակիչում է
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում ամենաբարձր միավորով դուրս եկավ եզրափակիչում։
Հայաստանի հավաքականի առաջատարը հենացատկի վարժության որակավորման փուլում վաստակեց 14.583 միավոր:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից Օսիյեկում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի եզրափակիչ են դուրս եկել նաեւ Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը:
Արթուր Ավետիսյանը օղակների վարժության որակավորման փուլը հաղթահարել է 14.133 միավորով: Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում վաստակել է 14.666 միավոր, Մամիկոն Խաչատրյանը՝ 14.533 միավոր:
Նժույգի եւ օղակների վարժության եզրափակիչները տեղի կունենան ապրիլի 11-ին, հենացատկի վարժության եզրափակիչը՝ ապրիլի 12-ին:
Հետևեք մեզ՝ այստեղ



