Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբ
ПОЛИТИКАՊրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված մենամարտում վստահ հաղթանակ տարավ չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբ։
Մենամարտը նախատեսված էր 6 ռաունդի համար, սակայն ավարտվեց 4-րդ ռաունդից հետո, երբ մրցակիցը հրաժարվեց շարունակել պայքարը՝ չբարձրանալով 5-րդ ռաունդին։ Այսպիսով, Էրիկ Իսրայելյանը գրանցեց իր 5-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում։
Հատկանշական է, որ Էրիկ Իսրայելյանը դեռևս ռինգ դուրս գալիս հանդես էր գալիս շապիկով, որի վրա պատկերված էր ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը, և հաղթանակից հետո ևս կրկին այն կրեց։
Սա նաև վկայում է այն փոխադարձ կապի մասին, որը ձևավորվել է Սերժ Սարգսյանի և երիտասարդների միջև․ մի կողմից՝ մշտական ուշադրություն, պատրաստակամություն լսելու, շփվելու և աջակցելու, մյուս կողմից՝ երիտասարդների կողմից հարգանք և արժևորում։
Սրտանց շնորհավորում ենք Էրիկ Իսրայելյանին վստահ հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ և բազում հաղթանակներ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



