Կյանքից հեռացել է ֆուտբոլի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մահացել է ֆուտբոլի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն։ Ռումինացի մարզիչը 80 տարեկան էր։ Նրա մահվան մասին հայտարարել է լրագրող Էմանուել Ռոսուն։
Նրա կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նրա աշխատանքը Դոնեցկի «Շախտյոր»-ում, որը նա մարզել է 2004-ից 2016 թվականներին։ Նրա ղեկավարությամբ ակումբը զգալի հաջողությունների է հասել միջազգային ասպարեզում։
Հենց «Շախտյոր»-ում է երկար տարիներ խաղացել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որի կարիերան մեծապես ձևավորվել է ռումինացի մարզչի վստահության և աջակցության շնորհիվ։
Նրա վերջին մարզչական պաշտոնը Ռումինիայի հավաքականում էր։ 2026 թվականին թիմը մոտ էր Աշխարհի առաջնության որակավորման փուլ դուրս գալուն, բայց փլեյ-օֆֆ փուլում պարտվեց Թուրքիային։
Հետևեք մեզ՝ այստեղ



