Հայտնիների հրապարակումները՝ Ապրիլի 7-ի առթիվ
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ հայտնիներն իրենց սոցիալական էջերում Ապրիլի 7-ի առթիվ հրապարակումներ են արել՝ շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնը: Tert.am Life-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը:
«Մայրը աշխարհի ամենաթանկարժեք շքեղությունն է: Շնորհավոր Ապրիլի 7-ը մեր սիրելի մայրիկներին»,- ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանն ու հրապարակել մայրիկի հետ լուսանկարներ:




«Շնորհավորում ենք ձեր տոնը սիրելի կանայք:
Այս օրը թող հիշեցնի, թե որքան մեծ ուժ, ջերմություն ու լույս եք բերում դուք կյանք.
Ձեր հոգու նրբությունն է, որ աշխարհը դարձնում է ավելի բարի ու գեղեցիկ: Թող ձեր ժպիտը միշտ լուսավորի ձեր շուրջը եղած ամեն բան»,- ինստագրամյան իր էջում գրել է պարուհի Սոֆի Դևոյանն ու հրապարակել մայրիկի՝ Զարուհի Բաբայանի և տատիկի՝ Սոֆի Դևոյանի հետ ֆոտոշարք:





«Ինձ համար մայրության և գեղեցկության խորհրդանիշը դու ես, սիրում եմ քեզ
Շնորհավոր ապրիլի 7»,- ինստագրամյան իր էջում գրել է դերասան, պորդյուսեր Գրիգոր Դանիելյանն ու հրապարակել կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի լուսանկարները:


«Սիրելի կանայք, դուք եք կյանքի լույսը, ջերմությունն ու գեղեցկությունը։
Թող ձեր սրտերում միշտ ապրի սեր, խաղաղություն ու երջանկություն։
Շնորհավոր մայրության և գեղեցկության տոնը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ Անդրեն:

«Շնորհավոր ձեր տոնը պաշտելի մայրեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Մոնիկա Նազարյանն ու հրապարակել ընտանեկան լուսանկարներ:



Հետևեք մեզ՝ այստեղ



