Թուրքական գավառներից մեկում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Շըրնաքի նահանգապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արգելք է հայտարարվել «անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամներին հայտնաբերելու, տեղադրված պայթուցիկները չեզոքացնելու, ինչպես նաև բնակչության կյանքի անվտանգությունն ապահովելու նպատակով»: Արգելքը, որը կգործի փետրվարի 16-ից, տեղի ժամանակով 23:00-ից, կպահպանվի մինչև նահանգապետարանի կողմից այն վերացնելու մասին համապատասխան հայտարարության տարածումը:
Այս պահին Թուրքիայում փողոց դուրս գալու արգելքը գործում է Շըրնաքի Ջիզրե և Սուր գավառներում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



