Ալեքսեյ Միլլերը հինգ տարով վերընտրվել է «Գազպրոմ»-ի վարչության նախագահ
ОБЩЕСТВО«Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը վերընտրվել Է նոր հնգամյա ժամկետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ասված Է ռուսական ընկերության մամուլի տեղեկագրում:
«Տնօրենների խորհուրդը քննարկեց «Գազպրոմ» բաժնետիրական ընկերության վարչության նախագահի ընտրության հարցը եւ միաձայն որոշում ընդունեց Ալեքսեյ Բորիսի Միլլերին 2016 թվականի մայիսի 31-ից վարչության նախագահ ընտրել հինգ տարի ժամկետով»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Այսպիսով, Միլլերի պարտավորագիրը երկարացվել Է մինչեւ 2021 թվականի մայիս:
2011 թվականի մարտի 22-ին «Գազպրոմ»-ի տնօրենների խորհուրդը Ալեքսեյ Միլլերին 2011 թվականի մայիսի 31-ից վարչության նախագահ Էր վերընտրել հինգ տարի ժամկետով:
2015 թվականի նոյեմբերին Միլլերը, «Ֆորբս» հանդեսի վարկածով, առաջին անգամ գլխավորել Է Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերների ցուցակը: «Ֆորբս»-ի տվյալներով՝ մեկ տարում «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի վարձատրությունը 25 մլն դոլարից աճել Է մինչեւ 27 մլն դոլար: Ընդ որում՝ ընկերության՝ ռուբլով արտահայտված շահույթը նվազել Է յոթ անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ ինն անգամ, նշում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



