Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ աշխատողների սոցիալական երաշխիքների ընդլայնում և աշխատանքի ու ընտանեկան կյանքի հավասարակշռության բարելավում, աշխատավայրերում ուշացումների և կարգապահական վեճերի նվազում, ճկուն աշխատանքային գրաֆիկի կազմակերպման իրավական հիմքերի հստակեցում, գործատուների համար աշխատանքի կազմակերպման առավել արդյունավետ գործիքների ստեղծում, երեխաներ ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության ուժեղացում։
Երկարաժամկետ հեռանկարում փոփոխությունները կարող են նպաստել աշխատուժի արտադրողականության աճին, սոցիալական կայունությանը, ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը և ժողովրդագրական քաղաքականության իրականացմանը։

Աշխատանքային հարաբերությունների ճկուն և սոցիալապես պաշտպանված կարգավորումներ ներդնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ), որը նպատակ ունի ապահովել աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը, ինչպես նաև ներդնել աշխատանքի կազմակերպման ժամանակակից գործիքներ։

Նախագիծը նախատեսում է՝

սահմանել «ծնողական ժամ» եզրույթը՝ մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող աշխատողների համար,
օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։
Փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը։

Ծնողական ժամի վերաբերյալ


Գործող օրենսդրությամբ հատուկ կարգավորում նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ աշխատող ծնողը պարտավոր է ամենօրյա ռեժիմով ապահովել երեխայի տեղափոխումը նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն։ Գործնականում այն հաճախ առաջացնում է աշխատանքից ուշացումներ, աշխատանքային և ընտանեկան պարտականությունների անհամատեղելիություն, հատկապես բազմազավակ ընտանիքների համար։Ծնողական ժամի իրավունքի սահմանումը թույլ կտա օրենսդրորեն կարգավորել այդ հարաբերությունները, նվազեցնել աշխատողի և գործատուի միջև հնարավոր հակասությունները և ապահովել ընտանիքի սոցիալական պաշտպանության բարձր մակարդակ։

Ճկուն աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ

Ժամանակակից աշխատանքի շուկան պահանջում է աշխատանքի կազմակերպման ավելի ճկուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հաշվի առնել ինչպես կազմակերպության արտադրական շահերը, այնպես էլ աշխատողի անհատական կարիքները։ Գործնականում բազմաթիվ կազմակերպություններ արդեն կիրառում են ճկուն աշխատանքային գրաֆիկներ, սակայն դրանց կիրառումը միշտ չէ, որ ունի հստակ օրենսդրական ձևակերպում, ինչը կարող է առաջացնել իրավական անորոշություն և վեճեր։

Ճկուն աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ առանձին հոդվածի ամրագրումը անհրաժեշտ է՝ օրենսդրորեն ճանաչելու աշխատաժամանակի ճկուն կազմակերպման հնարավորությունը, հստակեցնելու, որ այն կարող է սահմանվել կողմերի գրավոր համաձայնությամբ, ապահովելու, որ ճկունությունը չի խախտում աշխատաժամանակի սահմանված նորմերը, հանգստի իրավունքը և աշխատողների մյուս երաշխիքները, խթանելու աշխատանքի արդյունավետության բարձրացումը և ժամանակակից կառավարման մեթոդների ներդրումը։Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է։

Նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագիծը որոշակիորեն բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարության 4-րդ մեգանպատակից՝ «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ապահովենք պետական ամբողջական և լիարժեք հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի նկատմամբ:»։Նախագիծը բխում է նաև ՀՀ կառավարության 17.10.2024 N 1641-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունից. Մասնավորապես, «Ռազմավարական նպատակ 1»-ից, այն է՝ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը։»։Առաջարկվող փոփոխությունները

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 138-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 5.1-ին կետով.

«5.1) ծնողական ժամը»

1. Աշխատաժամանակը ներառում է`
1) փաստացի աշխատած ժամանակահատվածը, հերթապահությունը աշխատավայրում կամ տանը.
2) գործուղման ժամանակահատվածը.
3) աշխատավայրը, աշխատանքային գործիքները և պաշտպանության միջոցները կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը.
4) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով աշխատաժամանակում ներառվող ընդմիջումները.) պարտադիր բժշկական զննության ժամանակահատվածը.
5.1) ծնողական ժամը

Հոդված 2. Օրենսգրքի 142-րդ հոդվածում «ռեժիմը» բառը փոխարինել «գրաֆիկը» բառով։

Հոդված 142. Աշխատաժամանակի գրաֆիկը

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել նոր 142.1-ին հոդվածով.

«Հոդված 142.1. Ծնողական ժամԽնամքինմինչև տասներկու տարեկան երեխա ունեցող ծնողը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship