Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով
АНАЛИТИКАԱպրիլի 4 հրավիրած մեծ համաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաստատել է կուսակցության ընտրական ցուցակը, ծրագիրը և կուսակցության կարգախոսը։ Ինչպես և ի սկզբանե կանխատեսել էինք, իշխանության հիմնական թեզը լինելու է խաղաղությունը, որն էլ փորձելու են վաճառել հանրությանը ահաբեկումներով և մանիպուլյացիաներով։ Նիկոլ Փաշինյանը համաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է, թե «Քաղպայմանագիրը» ընտրություններին մասնակցելու է «Տեր կանգնի՛ր խաղաղությանը» կարգախոսով։ Եթե մինչ այդ Փաշինյանը միայն սրտիկներ և «խաղաղություն» գրառումն էր տարածում իր կողմնակիցների հետ, ապա այս կարգախոսը շատ ավելի վտանգավոր երանգներ էը իր մեջ պարունակում։
Ըստ էության, Փաշինյանը բավական լավ քաղտեխնոլոգներ ունենալով, հասարակությանը փորձում է մեղավորության դոզա ներարկել, որ եթե տեր չկանգնեն խաղաղությանը, ապա հասարակությունն ինքն է պատասխանատու լինելու հնարավոր ֆորսմաժորային զարգացումների մեջ։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո գործող իշխանություններն իրենց գրեթե բոլոր ձախողումները փորձել են բարդել հասարակության վրա, և 2026 թվականը բացառություն չէ։
Ըստ էության, իրենց արատավոր և անարժանապատիվ խաղաղության տեսլականը, բարդելով հասարակության ուսերին՝ փորձում են մարդկանց ահաբեկել, պարտադրել, որ գնան և ընտրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հայտարարելով, թե մյուս բոլոր կուսակցությունները պատերազմի կուսակցությունները։ Այդ մասին Փաշինյանը հենց ուղիղ էլ հայտարարել է համաժողովի ընթացքում։ «Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7 ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին, և այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականջը, որը տվյալ դեպքում նկատի ունեմ Կտրիճ Ներսիսյանին»,- ասել է Փաշինյանը։
Սոնա Գալստյան



