Թուրքիան պատրաստակամություն է հայտնել ընդունել Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլը, հաղորդել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի կայքին։
Մասնավորապես, այսօր՝ շաբաթ օրը, ապրիլի 4-ին, Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Թուրքիայի պետության ղեկավարի հետ։ Հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահը Էրդողանին պատմել է ամերիկյան թիմի հետ իր շփումների մանրամասների մասին։
Իր հերթին, Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան «պատրաստ է կարեւոր դեր խաղալ Ուկրաինայի համար երկարատեւ խաղաղության հասնելու գործում» եւ որ երկիրն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։
«Թուրքիայի նախագահը նաեւ հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի, ԱՄՆ եւ Ռուսաստանի պատվիրակությունների միջեւ բանակցությունների հաջորդ փուլը»,- նշվել է հայտարարության մեջ։
2026թ․ սկզբին Ուկրաինան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն արդեն անցկացրել են եռակողմ խաղաղության բանակցությունների երեք փուլ։ Նոր հանդիպումը նախատեսված էր մարտին, սակայն այն չեղարկվել է Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի ռազմական արշավի սկսվելուց հետո։
Հետևեք մեզ՝ այստեղ



