Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ մի քանի ժամ է՝ փրկարարները, ջրասուզակներն ու Արաբկիրի համայնքային ոստիկանները Քանաքեռ ՀէԿ-ի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 2 երիտասարդ տղաների մարմինները
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Վահան Բաղյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի պետ Էմիլ Գաբրիելյանի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 3-րդ ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Վահե Պետրոսյանի և հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատի պետ Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևեն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Արդեն 3 ժամից ավելի է փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները և շտապօգնության բժիշկները որոնողական աշխատանքներ են կատարում ու արդեն ջրափրկարարները հատուկ նավակով իջնում են ջրամբար, որպեսզի շարունակեն որոնողական աշխատանքները։
Տեղում շտապօգնության բժիշկները ականատես քաղաքացուն, ում ինքնազգացողությունը վատացել էր բուժօգնություն ցուցաբերեցին, սակայն նա հրաժարվեց հիվանդանոց գնալուց։ Այդ ականատես քաղաքացին փրկարարներին և ոստիկաններին հայտնում էր, որ ինքը տեսել է, թի ինչպես է ընկերը անզգուշաբար ընկել ջրամբարը և մյուսը ընկերը նետվել է, որպեսզի փրկի, սակայն չի կարողացել։
Արդեն ժամանել են փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրասուզակները, ովքեր պատրաստվում են մասնակցեն որոնողական աշխատանքներին։
Փրկարարական աշխատանքներին են միացել են նաև ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը ու նույն կենտրոնի 1-ի ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանը։
Համայնքային ոստիկանները պարզում են ջրահեղձ եղած քաղաքացիների և ականատեսի ինքնությունը։
09։09
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ջրասուզակ Վահե Մելքոնյանը ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերեց ու փրկարարների հետ դուրս բերեցին այն, հիմա 2-րդ ջրահեղձ եղած քաղաքացու մարմինն են որոնում։
10։00
Քիչ առաջ ջրասուզակն ու փրկարարները ջրամբարում հայտնաբերեցին նաև 2-րդ ջրահեղձ եղած երիտասարդի մարմինը։
Այս պահին էլ տեղում արդեն աշխատում են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ազատ Դանիելյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ՝ այստեղ



