Սերգո Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հնդկաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հրավերով փետրվարի 16-ին եռօրյա այցով մեկնել է Նյու-Դելի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պաշտոնական այցի շր ջանակում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին:
Այցի հիմնական նպատակն է քննարկել հայկական կոնյակը և գինին հնդկական շուկա արտահանելու հնարավորությունները, ինչպես նաև Հնդկաստանից գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հարցը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ կունենա ոլորտի մի շարք կազմակերպությունների, այդ թվում` ոգելից խմիչքներ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, կայցելի Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ։



