Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է տարածել Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի պարզաբանում-հերքումը Հրապարակ օրաթերթի «Հրապարակ»․ Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ․

«Ապրիլի 3-ին Հրապարակ օրաթերթը տպագրել է «Հրապարակ»․ Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից» վերտառությամբ հոդվածը, որը արտատպվել է մի շարք հայաստանյան լրատվամիջոցներում:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ նյութում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և առերևույթ պարունակում է իրական խնդրից շեղելու միտում:

«Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից, քանի որ խախտել է աշխատանքային որոշ պարտականություններ, որոնք արձանագրվել են վերջերս ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից:

Ստորև ներկայացնում ենք իրականցված տեսչական և իրավական գործընթացների ողջ համայնապատկերը, անաչառ դիտորդի մոտ հնարավոր կասկածները և թյուրըմբռնումները վերացնելու նպատակով:

Այսպես՝

ՀՀ կրթության տեսչական մարմնի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 25-ի N5-L որոշմամբ հաստատված ՀՀ կրթության տեսչական մարմնի 2026 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող թվով 10 ՊՈԱԿ-ներ՝ «Արաքսի  միջնակարգ  դպրոց», «Արևաշատի միջնակարգ դպրոց», «Դաշտի միջնակարգ դպրոց», «Հայթաղի Հ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց», «Նորակերտի միջնակարգ դպրոց», «Նոր Արմավիրի միջնակարգ դպրոց», «Ջրարբիի միջնակարգ դպրոց», «Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոց», «Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան N11 հիմնական դպրոց» և «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներ (պաշտոնական կայքէջ՝ https://www.eib.am/hy/applications , «ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ» բաժին)։

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի մարտի 25-ի N01/05.1/251-2026 գրության համաձայն՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի փետրվարի 24-ի N35-Ա հրամանի հիմքով «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվել է տեսչական ստուգում՝ դպրոցի կողմից կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Նույն գրությամբ ներկայացվել է ՀՀ տեսչական մարմնի 2026 թվականի մարտի 20-ի N10/Դ-Ա ակտը՝ ՊՈԱԿ-ում իրականացված ստուգման վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի մարտի 20-ի NԴ-23-Ա կարգադրագիրը, որի համաձայն խախտումների վերացման ուղղությամբ դպրոցի տնօրենին տրվել են հանձնարարականներ:

ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 26-ի N01/11.1/02231-2026 և N01/11.1/02211-2026 գրություններով, ՀՀ կրթության տեսչական մարմնի 2026 թվականի մարտի 20-ի N10/Դ-Ա ակտով արձանագրված խախտումները գնահատելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի հիմքով, «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարվել է նույն ակտի 10-րդ կետի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ  ենթակետերի վերաբերյալ եռօրյա ժամկետում ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ ներկայացնել համապատասխան գրավոր բացատրություն:

Ակտի առանձնացված կետերի խախտումները վերաբերելի են ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համալրման կարգի խախտումների, համապատասխան մրցույթներ չհայտարարելու, դպրոցի որոշ աշակերտների հեռավար ուսուցումը սահմանված կարգով չիրականացնելու, ինչպես նաև դպրոցի ծնողական խորհրդի նախագահի ընտրության և ընդգրկվածությունը մանկավարժական խորհրդում չարձանագրելու փաստերին։

«Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված համապատասխան բացատրությամբ չի ընդունվել Ակտով արձանագրված խախտումները։

Նշվածի հիմքով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 123-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, նաև հիմք ընդունելով ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի մարտի 25-ի N01/05.1/251-2026 գրությունը, ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 26-ի NN 01/11.1/02231-2026 և 01/11.1/02211-2026 գրությունները և «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 2026 թվականի մարտի 27-ի թիվ-թիվ 236 և 237 գրություններով ներկայացված բացատրությունները, Կարինե Սմբատյանի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 30-ի N177-Ա որոշմամբ նա ազատվել է «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից և լուծվել է նրա հետ 2021 թվականի հուլիսի 7-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։

ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 30-ի N177-Ա որոշումը հրապարակված է մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղումով՝ http://armavir.mtad.am/decisions/  «Իրավական ակտեր» բաժնի «Մարզպետի որոշումներ» ենթաբաժնում»։

Հետևեք մեզ՝ այստեղ

 

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship