Ուլյանովսկի մարզում գնացքի վթարից տուժածների թիվը հասել է մինչև 35
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով տուժածների թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 35-ի։ Ինչպես հայտնում է մարզպետ Ալեքսեյ Ռուսսկիխը իր Telegram-յան գրառմամբ, դեպքը վերաբերում է Մոսկվա–Չելյաբինսկ ուղևորատար գնացքին, որի մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից։
Նրա խոսքով՝ 18 մարդ հոսպիտալացվել է Ուլյանովսկի և Դիմիտրովգրադի բուժհաստատություններում, ևս 17-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն։ Երկու տուժածի վիճակը գնահատվում է ավելի ծանր՝ համակցված վնասվածքների պատճառով, իսկ մյուսները գտնվում են թեթև վիճակում։ Երեխաները նույնպես հետազոտվել են բժիշկների կողմից և չեն հոսպիտալացվել։
Ինչպես նշում են քննիչները, վթարի հավանական պատճառը կարող է լինել երկաթուղու տեխնիկական անբավարար վիճակը։ Ավելի վաղ ականատեսներից մեկը հայտնել էր, որ նկատել է կոտրված ռելս։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ի առավոտյան՝ Բրյանդինո կայարանի մոտ, երբ գնացքում գտնվել է շուրջ 415 ուղևոր։
Հետևեք մեզ՝ այստեղ



