Նյու Յորքի Սիթի համալսարանում Ցեղասպանությանը նվիրված դասախոսություն կկայանա
ОБЩЕСТВОՊատմաբան Խաչիկ Մուրադյանը Նյու Յորքի Սիթի համալսարանում (CUNY) փետրվարի 19-ին դասախոսություն կունենա «Ցեղասպանությունն ու մարդասիրական դիմադրությունն Օսմանյան Սիրիայում. 1915-1917» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է The Armenian Weekly պարբերականը:
Դասախոսության ժամանակ Մուրադյանը կքննի, թե ինչպես և ինչու 1915 թվականի աշնանն ընդունվեցին ճակատագրական որոշումներ, որոնք իրենց ազդեցությունն ունեցան հարյուր հազարավոր հայ տեղահանվածների վրա, և ինչպես հազարավոր հայեր փրկվեցին մարդասիրական դիմադրության ցանցի միջոցով: Խաչիկ Մուրադյանին վերջերս շնորհվել է ԱՄՆ Քլարքի համալսարանի դոկտորի առաջին աստիճանի կոչում:
Ամերիկյան նշանավոր համալսարանն առաջինն էր, որ հաստատեց Հայոց ցեղասպանությունը որպես դոկտորական ուսումնասիրության թեմա, և Խաչիկ Մուրադյանը պաշտպանեց իր դոկտորական թեզը համալսարանի Ստրա



