Ан-26 ինքնաթիռի կործանման նոր վարկած․ հնարավոր է՝ պատճառը ղեկավարման խափանումն է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրիմում տեղի ունեցած ռուսական պաշտպանության նախարարության Ан-26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառի վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել։ «АиФ»-ի տվյալներով՝ ռազմական փորձագետ Անատոլի Մատվեյչուկը ենթադրում է, որ վթարը կարող էր պայմանավորված լինել ղեկավարման համակարգի տեխնիկական խափանմամբ։
Փորձագետի խոսքով՝ այս մոդելի ինքնաթիռները բավականին հին են, և նման դեպքերը կարող են կապված լինել հենց մաշվածության կամ մեխանիկական խնդիրների հետ։ Նա նշել է, որ հնարավոր է՝ ինքնաթիռի ղեկավարման համակարգը խափանվել է, ինչի հետևանքով օդանավը դադարել է ենթարկվել օդաչուին։
Ինքնաթիռը կործանվել է ապրիլի 1-ի գիշերը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օդանավը չի ենթարկվել արտաքին հարձակման։ Վթարի հետևանքով զոհվել է 30 մարդ, և դեպքի հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



