ՀՀ Նախագահի կարգադրությամբ ՀԵՀ-ը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն
ПОЛИТИКАՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի կարգադրությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կարգադրության մեջ ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիuի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգի 5-րդ կետը և նկատի ունենալով որպես գործընկեր կազմակերպություն հանդես գալու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաձայնությունը.
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2016 թվականի ընթացքում հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը»:



