Թաթարստանի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 աշխատակից է զոհվել․ տուժել է 58 մարդ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թաթարստանում «Նիժնեկամսկնեֆտեխիմ» ԲԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետևանքով երեք աշխատակից է մահացել, ևս 58 մարդ վիրավորվել է։ Այս մասին մարտի 31-ին հայտնել է ձեռնարկության մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը, «Նիժնեկամսկնեֆտեխիմի» տարածքում հրդեհի օջախի մեկուսացման աշխատանքներ են իրականացվում։ Հետևանքների վերացման գործում ներգրավված են ԱԻՆ-ի ավելի քան 150 մասնագետ և ավելի քան 50 միավոր տեխնիկա, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
«Նիժնեկամսկնեֆտեխիմ» ԲԲԸ-ն Ռուսաստանի Դաշնությունում սինթետիկ կաուչուկի, էթիլենի և պլաստիկի արտադրության հիմնական ձեռնարկությունն է։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



