Ереван, 28.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչ կարող է յուրաքանչյուր մարդ անել, կարող եմ նաև ես. Անժելա Սարգսյան

ЛАЙФ

Ինձ համար բացահայտեցի  նոր Անժելա Սարգսյանի, ով ունի այնպիսի  մարդկային  հատկություններ, որոնք էկրանին հնարավոր չէ տեսնել: Ծանոթացա կենսուրախ, կյանքի ամեն րոպեն գնատող  մի կոնջ հետ, ով նաև հոգատար և սիրող մայր է: Մի բաժակ տաք թեյ,  անսահման դրական էներգիա և ահա  արդյունքը.

Ինչպե՞ս եք վերաբերվում հարցազրույց տալուն, հեշտությա՞մբ եք շփվում լրագրողների հետ, թե՞ որոշակի տարաձայնություններ լինում են։

Հարցազրույց տալիս եմ մի քանի լրագրողի, ում հետ աշխատում եմ մշտապես, նրանց հետ տարաձայնություններ չեմ ունենում:

Այսօր ինտերնետային տիրույթը մեծ տեղ ունի գրեթե յուրաքանչյուր մարդու կյանքում, ինչպիսի՞ կայքերից եք օգտվում, ըստ Ձեզ՝ որո՞նք են ինտերնետի առավելություններն ու թերությունները:

Ինտրենետում ամեն տեղեկատվություն չէ, որ համապատասխանում է  իրականությանը: Տեղեկատվության աղբյուրներին չեմ վստահում,քանի որ բամբասանքն ինտերնետում գերիշխում է: Ինտերնետի առավելություններից մեկն էլ  կայծակնային արագությամբ  ցանկացած տեղեկատվության տարածումն է, նախկինի պես պարտադիր չէ հեռագիր ուղարկել, նույնիսկ կարիք չկա հարցնել ինչ ես անում, քանի որ սոցիալական կայքերի շնորհիվ՝ արդեն պարզ է:

Ինչպիսի՞ն է Անժելան էկրանից այն կողմ, ինչո՞վ եք սիրում զբաղվել:

Մարդ, ով առավոտից մինչ ուշ գիշեր աշխատում է: Օրը սկսվում է դստերս համար նախաճաշ պատրաստելով և դպրոց ճանապարհելով, այնուհետև իմ գործերն եմ անում, հետո Եվային ուղեկցում եմ խմբակների, երեկոյան ժամը 8-ին միասին հոգնած տուն ենք վերադառնում, իսկ օրս դեռ շարունակվում է:

Ինքնակրթության և զարգացման համար ժամանակ ունենո՞ւմ եք, ինչպե՞ս եք դա կազմակերպում։

Զբաղվածությանս հետ մեկ տեղ երբեք չեմ կարողանում անտեսել այն հոդվածները, որոնք վերաբերվում են բժշկությանը: Բժշկի մասնագիտությունը իմ տարերքն է, եթե լինեի բժիշկ ապա անպայման՝ վիրաբույժ: Բավականին շատ եմ կարդում սննդակարգին վերաբերող հոդվածներ, թե ինչպես ճիշտ սնվել:  Oրինակ՝  տանը գրեթե չեմ պատրաստում տապակած կարտոֆիլ: Մանկական հոգեբանության վերաբերյալ գրքեր եմ կարդում, որպեսզի բալիկիս ճիշտ դաստիարակեմ: Ցավոք, գեղարվեստական գրականությանը առնչվում եմ  այնքանով, որքանով պահանջում է դերը:

Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր առաքելությունը։

Գլխավոր առաքելությունս՝  արժանապատիվ մարդ դաստիարակելն է: Ունեմ բալիկ, ով հասարակության համար պիտանի մարդ պետք է մեծանա և երջանիկ կյանք ապրի:

Ներողություն խնդրելը Ձեր պարագայում ինչպե՞ս է արտահայտվում՝ բառերո՞վ, թե՞ գործողությամբ։   

Եթե նույն պահին գիտակցում եմ իմ սխալը, շատ արագ շտապում եմ ներողություն խնդրել, քանի որ երբեք չեմ ցանկանում ցավեցնել դիմացինիս: Բայց նաև լինում են դեպքեր, որ  բացի ներողություն խնդրելուց,  մարդկու սիրտը շահելու համար նաև նվեր  եմ գնում: Կյանքը մեկ անգամ է տրվում, պետք է խաղաղ ապրել և՛ քեզ հետ, և՛ հասարակության:

Ձեզ լիդեր համարո՞ւմ եք:

Այո՛, համարում եմ: Հայրս մեծացրել է երեք լիդեր, դա մեր ընտանեկան տեսակն է: Լիդեր եմ շատ հարցերում, սակայն երբեմն սիրում եմ, որ իմ փոխարեն որոշումներ կայացնեն: Սիրում եմ, երբ ինձ կին եմ զգում:

Հեշտությա՞մբ եք նոր մարդկանց հետ ծանոթանում և շփվում։

Նոր մարդկանց հետ հեշտությամբ եմ շփվում, սակայն, կյանք թողնելու համար պետք է վստահեմ: Ինքս շփվող եմ և շատ արագ ընկերանում եմ, իսկ երբ թույլատրելի սահմանները անցնում են, միանգամից զգացնել եմ տալիս իրենց տեղը:  Շփման մեջ կարևորում եմ հարգանքը:

Երբևիցե չե՞ք մտածել սցենար գրելու կամ ռեժիսուրայով զբաղվելու մասինարդյոք դերասանուհին ողջ ասելիքը կարողանո՞ւմ է տեղ հասցնել:

Յուրաքանչյուր դերասան հաջողում է լավ ռեժիորի կողքին, կարևոր է, թե ում հետ ես աշխատում,  և նա ինչ խնդիրներ է վեր հանում: Երբեմն մտածում եմ, որ կցանկանայի ռեժիսուրայով զբաղվել: Ինչ վերաբերվում է սցենարին՝ ասեմ, որ գրում եմ անկախ իմ կամքից,  որովհետև դա իմ առօրյան է: Ես այն դերասաններից եմ, ով տանը կարդում է սցենարը, շտկում  և բեմադրում տեսարանները, անգամ հագուստն եմ ընտրում, թե որ տեսարանում ի՞նչ պետք է հանգնեմ: Աննկարագրելի հաճույք եմ ստացել   Գոռ Վարդանյանի  <<Հրեշների գայլը>>  ֆիլմում՝ իմ  և դստերս տեսարանների սցենարը գրելուց:

Ինչպիսի՞ ֆիլմ կնկարահանեիք սեփական սցենարով:

Շատ եմ սիրում տրագիկոմեդիա ժանրը: Այնտեղ  խաղը բազմաշերտ է: Իրականում շատ մեծ գրողներ կան, ում գործերը կարելի է սցենարի վերածել և խաղալ: Կցանկանայի  պատմական ֆիլմերում խաղալ՝  հերոս կանանց մարմնավորել, կանանց, ովքեր զոհողության են գնացել  հանուն գաղափարի:

Անժելա՛, ո՞րն է   այն  խորհուրդը, որը Ձեզ միշտ ուղեկցում է, և  խորհուրդը Ձեր դստեր համար դրանք նո՞ւյնն են, թե՞ տարբեր:

Երեխա դաստիարակելու հիմքը կայանում է օրինակ ծառայելու մեջ: Եթե երեխայիցս մի բան եմ պահանջում, ապա ինքս անպայման  պետք է դա անեմ: Աղջկաս սովորեցնում եմ  ամենաբարդագույն արվեստը՝ մարդկանց հետ ճիշտ փոխհարաբերություններ, և եթե  խորհրդի կարիք  ունի՝ ծնողի հետ կիսվի, որովհետև ծնողը միակն է ում կարելի է միշտ դիմել, վստահել  և չդատապարվել:

Ո՞ր աֆորիզմն է Ձեզ հոգեհարազատ և կյանքի ցանկացած պարագայում հիշարժան։ 

Ինչ կարող է յուրաքանչյուր մարդ անել, կարող եմ նաև ես (լինի դա գյուտ ֆիզիկայի  կամ քիմիայի բնագավառում կամ երաժշտական գործիք նվագել): Երբեք չեմ կանգնում դժվարության առջև և ասում՝ չե′մ կարող: Կարծում եմ, եթե  դիմացինս կարողացել է անել, ապա ես էլ կկարողանամ, բոլոր մարդիկ հավասար են ստեղծված, բոլոր էլ ունեն տաղանդներ,  բայց ոմանք աշխատում են  և զարգացնում են իրենց տաղանդները, ոմաքն էլ ուղղակի  ծույլ են: Ծուլությունը կործանիչ է: Ծուլությունն է նախանձի արարիչը:  Հիմնականում ծույլ մարդիկ են նախանձ լինում:

Ո՞րն է այն գիրքը, որի էջերում Ձեզ գտել եք։

 Չորս տարի առաջ, այն ապրումները, որ ես ունեցա, ինձ նմանեցնում էի  Ալբեր Քամյուի  <<Օտարը>> ստեղծագործության հերոսին:  Երբ կարդում էի այն, կարծեցի ֆանտաստիկ ժանրից է, հետո հասկացա, որ անկախ քո ցանկությունունից կարող ես հայտնվել մի  իրավիճակում, որտեղ քեզ դատապարտում են, ցավեցնում, իսկ դու չես հասկանում թե ինչո՞ւ: Վերջին շրջանում շատ երջանիկ մարդ եմ և  ինձ չեմ նմանեցնում որևէ  կերպարի:

Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ դուստր եք Դուք։

Տղայի նման 

 Իհարկե ծնողներս արու զավակ ունեն, սակայն տղայի պարտականություններից երբեմն  ինձ էլ է բաժին ընկնում:  Նրանք հասարակ մարդիկ են, չունենալով բարձրագույն կրթություն`  ջանացել են, որ իրենց երեք զավակներն անպայման  բարձրագույն կրթություն ստանան:   Հայրս ինքնակրթությամբ զբաղվող մարդու լավագույն օրինակն է ինձ համար: Մարդ, ով կրթել է իր զավակներին  վաղ մանկությունից:   Հիշում եմ մանկությունիցս դրվագ, երբ  հայրս ինձ  և քրոջս պառկեցնում էր իր կողքին,  ու կարդում էր այնպիսի հաստափոր գրքեր, ինչպիսիք են <<Հովազաձորի գերիները>>, << Հոբիտը>>, <<Մոբի Դիկը>>: Ասեմ, որ   հայոց պատմության հետ  ծանոթացել եմ կրկին հորս շնորհիվ: Ամառային աձրակուրդներին նա պարտադրում էր  գիրք կարդալ  նաև իր հանձնարարությամբ:  Հայրս որքան խիստ էր, նույնքան  ընկերական էր, բայց  առաջին տեղում կրթությունն էր, նոր՝ հաճույքները:

Կյանքի մասին մտածելիս ի՞նչ եզրահանգման եք գալիս։

Կյանքի մասին մտածելիս կարող եմ երջանիկ լինելու իմ  սահմանումները տալ: Առաջին՝ ինչքան էլ քեզ դժվար է` ներիր, երկրորդը՝ ինչքան  էլ հիասթափված ես կրկին սիրիր,  երրորդը՝ ինչքան էլ փշրված է կյանքդ, նորից կառուցիր: Եվ այս ամենը համեմել  անսահման լավատեսությամբ  և դրական մտքերով: Ի վերջո կյանքը մեծ պարգև է և այն պետք է երջանիկ ապրել: Յուրաքանչյուր մարդ ինքն է  կերտում իր երջանկությունը:

Աղբյուրը` lil.am

Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank