Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհի ամենագաղտնաշատ կառույցներից մեկը՝ Սթոունհենջ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սթոունհենջը աշխարհի ամենահայտնի պաշտամունքային շինություններից մեկն է: Այդ հնագույն մեգալիթերի հետ են կապված բազմաթիվ միֆեր ու լեգենդներ: Այն գտնվում է հարավային Անգլիայի Սոլսբերի հարթավայրի կենտրոնում։

Քիչ հավանական է, որ աշխարհում կա մեկ այլ կառույց, որը պահպանել է իր գաղտնիքները այնքան տարի, որքան Սոլսբերիի հարթավայրի այդ քարե շրջանակը: Ներկայում կարելի միայն վստահորեն ասել, որ Սթոունհենջը սկզբում եղել է կրոնական շինություն և գերեզմանոց մեզոլիթյան ժամանակաշրջանում (մ.թ.ա. մոտ 8500-ական թվականներ), և որ դրա անվանումը ծագել է հին անգլերեն stanhen gist-ից՝ «կախված քարեր»:

Սթոունհենջը գտնվում է մի տարածքում, որտեղ բազմաթիվ նախապատմական գտածոներ են հայտնաբերվել։ Այն համարվում է առեղծվածային և կախարդական վայր, որտեղ հավաքվում են տարբեր ժամանակակից աղանդներ՝ ներառյալ դրուիդների հետևորդները: Քանի որ Սթոունհենջը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ, ջանքեր են գործադրվել կանխելու շրջակա միջավայրի անխուսափելի վնասը, որը պատճառում են ամեն տարի այնտեղ հաճախող մոտ 800 հազար զբոսաշրջիկները: Ներկայում այցելուներին արգելվում է մտնել կառույցը լայն օղակով շրջապատող ցանկապատի մեջ։

Սթոունհենջի շինարարությունը բաժանված է երեք հիմնական ժամանակաշրջանի, որոնց ընդհանուր տևողությունը մոտ 2000 տարի է։ Եվրոպայում մեգալիթներից ստեղծված բազմաթիվ դամբարաններ ու պաշտամունքի վայրեր կան, որոնցից մեկն էլ Ստոունհենջն է: Ստոունհենջում մեգալիթները տեղադրված են ուղղահայաց և ունեն լայնակի ծածկեր, ինչը նրանց առանձնացնում է այդ տեսակի այլ կառույցներից։

Ստոունհենջի շինարարության առաջին շրջանում՝ մոտ մ.թ.ա. 3100 թվականին, փորվել է կլոր խրամատ և կառուցվել պատնեշ, որի համար օգտագործվել է խրամատից վերցված հողը։ Շինարարության երկրորդ շրջանն սկսվել է մ.թ.ա. 2500 թվականից որոշ ժամանակ անց, երբ այնտեղ տեղադրվել են առաջին մեգալիթները և շրջանագծի հյուսիս-արևել յան կողմից մուտք է ստեղծվել այնպես, որ այն ուղղված լինի դեպի արևածագը: Մինչ օրս հնագետները զարմացած են այն ճշգրտության վրա, որով հին աստղագետները նույնացրել են այդ վայրը։ Երրորդ շրջանն սկսվել է մ.թ.ա 2000 թվականից հետո։ Տեղադրվել են հավել յալ բազմատոննանոց մեգալիթներ՝ ձևավորելով, այսպես կոչված, «Սարսենի օղակը»։ Այն բաղկացած է 30 հատ 4,25 մ բարձրությամբ և յուրաքանչյուրը 25 տոննա քաշով քարերից, որոնք տեղադրված են շրջանաձև՝ 30 մ տրամագծով։ Շրջանակի կենտրոնում տեղադրված է ևս հինգ քար՝ դասավորված ձիու պայտի տեսքով։

Գիտնականները կարծում են, որ գրանիտե այդ բլոկները, որոնցից մի քանիսը կշռում են 4 տոննա, շինարարները քարշ են տվել Հարավային Ուելսի Պրեսելի բլուրներից, որոնք գտնվում են 400 կմ հեռավորության վրա։ Զույգ-զույգ զետեղված քարերի վրա դրված են նույնքան հսկա սալիկներ։ Փոքր շրջանի ներսում կան ևս երկու պայտանման կառույցներ՝ մեկը մյուսի կողքին, իսկ կենտրոնում ընկած է, այսպես կոչված, զոհասեղանը կամ զոհասեղանի քարը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե «ինչպես» են բրոնզեդարյան մարդիկ կարողացել տեղափոխել, մշակել և տեղադրել այդ հսկայական քարերը՝ հատկապես 200 մղոն հեռավորությունից բերված մեգալիթները, ապա պարզ է, որ դա պահանջել է աշխատանքի կազմակերպվածության բարձր մակարդակ։ Այն ժամանակների տեխնոլոգիան, ներառյալ գլանները, լծակները և լաստանավերն են հնարավոր դարձրել նման շինարարություն:

Յուրաքանչյուր բլոկի, ուղղահայաց հենարանի և առաստաղի դիրքը խստորեն հարմարեցված է արևի դիրքին ամառային և ձմեռային արևադարձի օրերին: Երկու ներքին «պայտերը» ուղղված են դեպի արևածագ և մայրամուտ ամառային և ձմեռային արևադարձերին: Ակնհայտ է, որ շինարարները դա շատ են կարևորել, սակայն կառույցների իմաստն ու նպատակը փորձագետներին դեռ անհայտ է։ Գիտնականները վստահ չեն, որ Սթոունհենջը ծառայել է որպես աստղագիտական լաբորատորիա։ Շատ ավելի հավանական է, որ այն օգտագործել են որպես կրոնական կենտրոն։ Մեջտեղում կանաչ քարից պատրաստված զոհասեղան է։ Սթոունհենջը դեռևս առեղծված է մնում հնագետների և պատմության սիրահարների համար: Բազմաթիվ տարբեր տեսություններ են առաջ քաշվել, սակայն դրանցից ոչ մեկն ամբողջությամբ ապացուցված չէ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”