Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականի մակարդակը մի փոքր ավելի ցածր է Բելառուսի ազգային թիմից․ Ալեքսանդր Գլեբ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբն անդրադարձել է իր երկրի ազգային թիմի՝ Հայաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակին։
«Իմ կարծիքով՝ Հայաստանի հավաքականի մակարդակը, հավանաբար, մի փոքր ավելի ցածր է Բելառուսի ազգային թիմից։ Այո՛, չեմ բացառում, որ այս խաղում հայերին պակասում էր իրենց առաջատար և ավագ Էդուարդ Սպերցյանը, բայց, այնուամենայնիվ, ֆուտբոլը նախևառաջ թիմային մարզաձև է, և մեկ խաղացողի համար բարդ է ազդել վերջնական արդյունքի վրա։ Ամեն դեպքում, հաղթելը միշտ հաճելի է»։
Նախկին ֆուտբոլիստի համոզմամբ՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոյի հաջող մեկնարկը դրական կանդրադառնա թիմի հոգեբանության վրա․
«Այն փաստը, որ Գոնչարենկոն սկսեց երկու անընդմեջ հաղթանակով, անկասկած, լրացուցիչ վստահություն և մոտիվացիա կհաղորդի բելառուս ֆուտբոլիստներին։ Կարծում եմ՝ կայացած այս երկու հանդիպումները կհամախմբեն մեր թիմին 2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին ընդառաջ»,- «Արսենալի» ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում РБ Спорт-ը։
Հիշեցնենք, որ կիրակի՝ մարտի 29-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած ընկերական խաղում Բելառուսի հավաքականն առավելության էր հասել 2-1 հաշվով։
Հետևեք մեզ՝ այստեղ



