Վաշինգտոնի փողոցներում սկսվել է Թրամփի քաղաքականության դեմ երթ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան կառավարության հակառակորդները սկսել են երթեր անցկացնել Վաաշինգտոնի փողոցներով «No Kings» («Ոչ թագավորներ») բողոքի ակցիաների շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Ռիա նովոտսին։
Մի քանի հարյուր ցուցարարներ երթով անցել են փողոցներով՝ վանկարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարականը և ամերիկյան քաղաքներից ԱՄՆ ներգաղթային իրավապահ մարմինների աշխատակիցների հեռացումը։
Երթի մասնակիցները կանգ են առել ԱՄՆ արդարադատության նախարարության շենքի մոտ։ Նրանք պահանջել են հեռացնել Թրամփի պատկերով պաստառը, որը կախված է գերատեսչության շենքի դիմաց, և ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի հրաժարականը։
Ամենամեծ ցույցերը տեղի կունենան Մինեապոլիսում, Մինեսոտայում, որտեղ անցյալ տարի բողոքի ցույցեր էին սկսվել ներգաղթային ոստիկանության ռեյդերի ժամանակ մի քանի մարդու սպանությունից հետո։
Հետևեք մեզ՝ այստեղ



