Պարսից ծոցում ԱՄՆ-ի բազաները չեն կարողացել պաշտպանել դաշնակիցներին. Մեդվեդև
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարսից ծոցի երկրներում ամերիկյան բազաները չեն կարողացել պաշտպանել իրենց դաշնակիցներին, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է РИА Новости-ն:
Անվտանգության խորհրդի փոխնախագահը սյուրռեալիստական է անվանել Վլադիմիր Զելենսկու՝ Պարսից ծոցի երկրներին անօդաչուներից պաշտպանելու վերաբերյալ առաջարկները:
«Ամերիկյան բազաներն իրենց դաշնակիցներին չկարողացան պաշտպանել, իսկ անհետացող պետությունն, իբր, պատրաստ է ու «մենք կարողանում ենք»»,- հայտարարել է Մեդվեդևը:
Ավելի վաղ Կատարն ու Ուկրաինան պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է փորձի փոխանակում հրթիռների և անօդաչու համակարգերի դեմ պայքարի բնագավառում:
Հետևեք մեզ՝ այստեղ



