Աֆղանստանում ուժեղ հեղեղումների, սողանքների և ամպրոպների հետևանքով մեկ օրում 17 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աֆղանստանի որոշ շրջաններում ուժեղ հեղեղումները, սողանքները և ամպրոպները վերջին 24 ժամվա ընթացքում հանգեցրել են 17 մարդու մահվան և 26-ի վիրավորման։ Սպասվում են ավելի հորդառատ տեղումներ. հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների տվյալները:
Սրանք երկրում այս սեզոնի եղանակային ծայրահեղ պայմանների վերջին զոհերն են: Զոհերի թիվը կարող է աճել. Աղետների դեմ պայքարի ազգային վարչության բրիգադներն ուսումնասիրում են տուժած շրջանները. նշված է իշխանությունների ներկայացուցիչ Յուսուֆ Համադի հայտարարության մեջ։
Տուժել է Աֆղանստանի 34 նահանգից 13-ը՝ հիմնականում երկրի արևմտյան, կենտրոնական և հյուսիսարևմտյան հատվածներում:
Ըստ Համադի, եղանակային ծանր պայմանները հանգեցրել են նաև 147 տան լրիվ կամ մասնակի ավերման, 80 կիլոմետր ճանապարհների քանդման, ինչպես նաև գյուղատնտեսական հողատարածքների, ոռոգման ջրանցքների և ձեռնարկությունների ոչնչացման: Ընդհանուր առմամբ տուժել է 530 ընտանիք:
Հետևեք մեզ՝ այստեղ



