Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից քոլեջում ուսանողները ծեծել են իրար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 10-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։
Հերացի փողոցի 2/1 հասցեում գործող Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում ուսանողների միջև վիճաբանություն է տեղի ունենում։
Մի խումբ ուսանողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի և վերջիններս կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հարվածներ հասցրել միմյանց, ինչի հետևանքով ուսանողներից մեկը՝ Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Խ․-ն ստացել է մարմնական վնասվածք։
Պարզվել է, որ նշված ծեծկռտուքի մասնակիցներ են նաև Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Է․ Թ․-ն և Երևանի բնակիչ 15-ամյա Ա․ Հ․-ն․։ Նրանք Երևանի տարբեր հասցեներից հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ



