Իրանի պատերազմը կարող է դիզելի լուրջ պակաս առաջացնել Ուկրաինայում․ Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանի շուրջ զարգացող պատերազմը կարող է հանգեցնել երկրում դիզելային վառելիքի մինչև 90 տոկոսանոց դեֆիցիտի։ Այս մասին նա նշել է ուկրաինական հեռուստամարաթոնի ընթացքում՝ փոխանցում է «Политика страны»-ն։
Նրա խոսքով՝ հենց այս վտանգն է պատճառ դարձել, որ ինքը այց կատարի Մերձավոր Արևելք՝ նպատակ ունենալով պայմանավորվել դիզելի մատակարարումների շուրջ։ Զելենսկին նշել է, որ Կիևը պատրաստ է Պարսից ծոցի երկրներին առաջարկել աջակցություն՝ հատկապես անօդաչու սարքերի դեմ պաշտպանական ոլորտում՝ փոխարենը ստանալով վառելիքի ապահովում։
Ավելի վաղ Ուկրաինան նմանատիպ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարածաշրջանի երկրների հետ․ մասնավորապես, պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել ինչպես Կատարի, այնպես էլ Միացյալ Արաբական Էմիրությունների հետ՝ ընդգրկելով հակահրթիռային և հակադրոնային համակարգերի զարգացման ուղղությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ



