Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կհանդիպեն՝ քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մարտի 29-ից 30-ը կկայանա բարձր մակարդակի դիվանագիտական երկօրյա գագաթնաժողով՝ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ մատնանշելով, որ գագաթնաժողովը կանցկացվի Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհաք Դարի հրավերով։
«Մարտի 29-ից 30-ը արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը, Հաքան Ֆիդանը և Բադր Աբդելաթթին նախատեսում են ինտենսիվ քննարկումներ անցկացնել՝ կենտրոնանալով տարածաշրջանային լարվածության թուլացման և բազմակողմանի համագործակցության ամրապնդման վրա»,-հայտնում է լրատվամիջոցը։
Հաղորդվում է, որ պաշտոնական բանակցություններից բացի, այցելող պաշտոնյաները կհանդիպեն Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ՝ շարունակվող լարվածությանը միասնական տարածաշրջանային արձագանքը համակարգելու և ռազմավարական կապերը խորացնելու համար:
Հետևեք մեզ՝ այստեղ



