Լրագրողը հայտարարել է, որ Կիլիան Մբապեն ստել է՝ ասելով, թե իսպանական ակումբի բժիշկներն իր վնասվածքը բուժելիս սխալ թույլ չեն տվել
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիացի հայտնի լրագրող Դանիել Ռիոլոն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ստել է՝ ասելով, թե իսպանական ակումբի բժիշկներն իր վնասվածքը բուժելիս սխալ թույլ չեն տվել։
Ավելի վաղ Ռիոլոն տեղեկացրել էր, որ «արքայական ակումբի» բժշկական շտաբը ֆրանսիացու ձախ ծունկը զննելու փոխարեն սխալմամբ հետազոտել է աջը։
«Հաղորդակցության հարցերով բարձր մակարդակի հանդիպումներ են եղել։ After հաղորդաշարում հնչած տեղեկատվությունը հաստատվել է բոլորի կողմից։ Նրանք ընտրել են ստելու ռազմավարությունը։ Ես ուղիղ կասեմ՝ նա ստել է։ Կարծում եմ՝ սա «Ռեալի» հետ համաձայնեցված ռազմավարություն է։ Մբապեն չի ցանկանում վնասել ակումբի շահերին, որն այս պատմության մեջ միանգամայն անհեթեթ տեսք ունի։ Ես 1000 տոկոսով հաստատում եմ Մբապեի հետ կապված պատմությունը»,- Ռիոլոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Լրագրողը նաև քննադատել է ֆուտբոլիստի և ակումբի որդեգրած մոտեցումը.
«Իսպանիայում այժմ քննարկումն այլ հարթություն են տեղափոխում. իրականում ո՞վ է մեղավոր՝ «Ռեա՞լը», թե՞ Մբապեն։ Ի վերջո, սա հարվածելու է հենց նրան։ Այնտեղ նաև հարց են տալիս՝ ի՞նչն է նրա համար ավելի կարևոր՝ «Ռեա՞լը», թե՞ Ֆրանսիայի հավաքականը։ Նա ընտրեց ստելու տարբերակը, այլ ոչ թե ճշմարտությունն ասելու շփոթված ծնկի հետ կապված այս աբսուրդային սխալի մասին։ Ես դա չեմ հասկանում։ Ինչո՞ւ անկեղծությունն առաջին ընտրությունը չէ։ Թեման փակելու փոխարեն նրանք պարզապես կրակի վրա յուղ են լցնում։ Սուտը երբեք ճիշտ ելք չէ»։
Հետևեք մեզ՝ այստեղ



