Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին նախատեսվող փոխհատուցման տրամադրման ընթացակարգը դեռևս մշակման փուլում է․ մանրամասները կհրապարակվեն կառավարության կողմից հաստատվելուց հետո։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
«Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՀՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել էին պայմանավորված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, և ում համար ավիաընկերությունը նոր տոմս չի ապահովել և իրենք են գնել ՀՀ վերադարձի նոր տոմսը, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։
Նախաձեռնության հայտարարման օրվանից՝ մարտի 7-ից ի վեր դրան անդրադարձել ենք տարբեր առիթներով, այդ թվում՝ ԱԺ-ում լրագրողների հետ նախարար Միրզոյանի ճեպազրույցում, Մասատում դեսապանահավաքի ժամանակ նախարարի հրապարակային խոսքում, ինչպես նաև ի պատասխան ԶԼՄ գործընկերների և ՀՀ քաղաքացիների հարցումների։
Հաշվի առնելով թեմայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների մեծ հետաքրքրությունը՝ լրացուցիչ տեղեկացնում ենք, որ փոխհատուցման ապահովման ընթացակարգը, այդ թվում՝ տեխնիկական մանրամասները գտնվում են մշակման փուլում և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ընդունվելուց հետո մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի պաշտոնական հարթակներում:
Շահառու քաղաքացիներին պատշաճ կերպով կներկայացվեն նախատեսվող փոխհատուցումները ստանալու համար դիմումի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլն»,- ասվում է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ



