Իրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. Արաղչի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հուսահատորեն ձգտում է գործարք կնքել՝ դադարեցնելու գրեթե չորս շաբաթ տևող մարտերը՝ հակասելով Իրանի արտգործնախարարին, ով ասել էր, թե իր երկիրը վերանայում է ԱՄՆ-ի առաջարկը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել հակամարտությունը մեղմելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ թեև ԱՄՆ-ի հետ երկխոսություն կամ բանակցություններ չեն եղել, միջնորդների միջոցով փոխանակվել են տարբեր ուղերձներ։
«Մեր բարեկամ երկրների միջոցով փոխանցվող հաղորդագրությունները և մեր պատասխանները՝ շարադրելով մեր դիրքորոշումները կամ հնչեցնելով անհրաժեշտ նախազգուշացումները, չեն կոչվում բանակցություններ կամ երկխոսություն: Դա պարզապես հաղորդագրությունների փոխանակում է մեր ընկերների միջոցով»,- չորեքշաբթի օրը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արաղչին:
Թրամփը, ելույթ ունենալով ավելի ուշ՝ չորեքշաբթի օրը Վաշինգտոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, ասել է, որ Իրանի առաջնորդները բանակցում են, և նրանք այնքան շատ են ուզում գործարք կնքել, բայց վախենում են դա ասել, որովհետև կսպանվեն իրենց իսկ ժողովրդի կողմից։ Նրանք նաև վախենում են, որ կսպանվեն ԱՄՆ-ի կողմից:
Թրամփը չի հստակեցրել, թե ում հետ է ԱՄՆ-ը բանակցում Իրանում, քանի որ Մերձավոր Արևելքում հազարավոր սպանվածների թվում կան բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



