ԱՄՆ-ում նորածիններին կքնեցնեն տուփերի մեջ` մանկական մահացությունը նվազեցնելու համար
ЛАЙФTert.am–ը գրում է.
ԱՄՆ-ի իշխանությունները, օրինակ վերցնելով Ֆինլանդիայից, պատրաստվում են նոր ծննդաբերած մայրերին անվճար բաժանել ստվարաթղթե հատուկ տուփեր` նախատեսված փոքրիկներին քնեցնելու համար:
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, փափուկ ներքնակով տուփերը նախատեսված են երեխայի կյանքի առաջին կես տարվա համար։
Շատ հաճախ ծնողները նորածիններին պառկեցնում են իրենց անկողնում, ու երբեմն դա դառնում է փոքրիկի մահվան պատճառ: Քնած ծնողը, չզգալով երեխայի ներկայությունը, կարող է ճակատագրական շարժում անել ու սպանել փոքրիկին։ Մինչդեռ տուփերը, ի տարբերություն մեծ օրորոցների, շատ հարմար են, ու դրանք կարելի է դնել անմիջապես անկողնու կողքին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ստվարաթղթե տուփերի առաջին 100 օրինակն ԱՄՆ-ի իշխանությունները բաժանել են Նյու Յորքի Bellevue Hospital Center հիվանդանոցում։
Հայտնի է, որ այս տուփերի օգտագործումից հետո Ֆինլանդիան կարճ ժամանակ անց դարձել է աշխարհում մանուկների մահացության ամենացածր տոկոսն ունեցող երկրներից մեկը:



