Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Համընդհանուր ապահովագրություն 2026․ ո՞րքան է վճարում բուժառուն

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

NEWS.am Medicine-ը մեկ հիվանդության ամբուլատոր բուժման ծախսերի օրինակով որոշել է ցույց տալ, թե իրականում ինչպես է գործում Հայաստանում 2026 թվականից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության «թվաբանությունը»։

Մեզ մշտապես ցույց են տալիս դեպքեր, երբ ապահովագրությունը ծածկել է թանկարժեք վիրահատությունների ծախսերը՝ ստենտավորում, սրտի խթանիչի տեղադրում, կատարակտի բուժում և այլն։

Սակայն առողջապահությունը սոսկ միանգամյա, թանկ վիրահատությունները չեն։ Այն նաև ներառում է վիրաբուժական միջամտություն չպահանջող տարբեր (այդ թվում՝ խրոնիկական) հիվանդություններ ունեցող մարդկանց բուժումն ու հսկողությունը։ Եվ այստեղ է հետաքրքիր տեսնել, թե որքան է նման բուժառուն վճարում իր գրպանից՝ ապահովագրությունից զատ։

Բաց թողնելով այն մասը, որը վերաբերում է նախ ընտանեկան բժշկի, ապա նեղ մասնագետի մոտ անվերջ հերթերին, երկրորդ փորձից մի կերպ անալիզներ հանձնելուն և երեք շաբաթ անց վերջապես արդյունքները ստանալուն, ուղեգրով ախտորոշիչ հետազոտությանը մեկ ամիս սպասելուն, դեղատոմսով դեղեր ստանալու համար դեղատնից դեղատուն ընկնելու «քվեստին», կներկայացնենք միայն չոր թվերը։

Մեկ դեպքի օրինակով կհաշվարկենք, թե որքան գումար է փոխհատուցել համընդհանուր ապահովագրությունը, և որքան է մարդը վճարել իր գրպանից։

Դեպքի հաշվարկը՝ քայլ առ քայլ

Ըստ Armed հավելվածում առկա տվյալների՝ պոլիկլինիկայում տեղի է ունեցել թերապևտի մեկ խորհրդատվություն, որի ընթացքում նշանակվել է դեղորայք՝ ֆոլաթթու և B12, ինչպես նաև ստացվել է նյարդաբանի ուղեգիր։

250–300 դրամ արժողությամբ ֆոլաթթուն ուղեգրով ստանալու համար բուժառուն այցելել է յոթ կամ ութ դեղատուն և վերջիվերջո գնել է այն իր գումարով։ B12-ի համար նա վճարել է մոտավորապես 500 դրամ։ Ընդհանուր՝ 800 դրամ։

Թերապևտի խորհրդատվության արժեքը Armed համակարգում չի արձանագրվել, սակայն ըստ Առողջապահության նախարարության փաստաթղթերի՝ այն գնահատվում է 6000 դրամ։ Նյարդաբանի մոտ երկու այցը գնահատվել է 6000 և 2000 դրամ։

Պոլիկլինիկայի լաբորատորիայում կատարվել է երկու անալիզ՝ C-ռեակտիվ սպիտակուց (1240 դրամ) և ռևմատոիդ գործոն (1100 դրամ)։

Ուղեգրով բժշկական կենտրոններից մեկում կատարվել է ախտորոշիչ հետազոտություն՝ երկու ձեռքի էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, որի արժեքը 6500 դրամ է։

Այնուհետև բուժառուին միջին աստիճանի երկկողմանի կարպալ թունելի համախտանիշի բուժում է նշանակվել՝ դեղորայք և ֆիզիոթերապիա (էլեկտրաֆորեզ)։

Ֆիզիոթերապիան համընդհանուր ապահովագրությամբ չի վճարվում, չնայած այս հիվանդության դեպքում այն համարվում է բուժման հիմնական մեթոդը։

Ապահովագրությամբ տրամադրված դեղամիջոցներ

Բուժառուն ապահովագրությամբ ստացել է հետևյալ դեղամիջոցները.

Դիկլոֆենակի ներարկում (10 ամպուլ)՝ 1010 դրամ, գումարած 100 դրամ՝ անվճար կամ զեղչված դեղորայք տրամադրելու համար։ (Ի դեպ, ներարկիչների և նրա մասին, թե ով է իրականացնելու ներարկումները, կարծես, ոչ ոքի մտքով չի էլ անցել, քանի որ ներարկային դեղամիջոցների համար ներարկիչները, ինչպես նաև բուժքրոջ ծառայություններն ապահովագրության մեջ չեն ներառվել)։

Նոլպազա՝ 1460 դրամ, գումարած 100 դրամ։ Իբուպրոֆեն՝ 1980 դրամ, գումարած 100 դրամ։

Գրպանից կատարված վճարումներ

Բուժառուն 10 կուրս ֆիզիոթերապիայի և անհրաժեշտ դեղորայքի՝ հիդրոկորտիզոնի համար վճարել է իր գրպանից՝ համապատասխանաբար 40 000 և 6100 դրամ։

Բուժառուն նաև նյարդաբանի նշանակած մեկ այլ դեղամիջոց՝ նեյրոմիդինը, ձեռք է բերել իր միջոցներով՝ 17 270 դրամով։

Ինչքա՞ն է ծածկել ապահովագրությունը

Ընդհանուր առմամբ ապահովագրությունը ծածկել է 27 590 դրամ բուժման ծախսեր, իսկ բուժառուն սեփական գրպանից վճարել է 64 170 դրամ։

Բուժման ընդհանուր արժեքը կազմել է 91 760 դրամ։ Տոկոսային հարաբերակցությամբ ստացվում է, որ ապահովագրությունը ծածկել է բուժման ամբողջ ծախսի ընդամենը 30%-ը։

Դեռ առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի գործարկման ժամանակ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշել են, որ ապահովագրությունը չի կարող ծածկել ամբողջ բուժօգնությունն ու ծառայությունները. այն կծածկի առավել տարածված հիվանդությունների բուժման ծախսերը, որոնց մասնաբաժինը ընդհանուր կառուցվածքի մոտ 30% է։ Սակայն առողջապահության բյուջեի մեծ մասը ծախսվում է հենց այդ հիվանդությունների բուժման համար։

Ըստ երևույթին՝ երկկողմանի կարպալ թունելի համախտանիշը չի ներառվում հիվանդությունների այդ 30%-ի մեջ, սակայն ներառված է մյուս 30%-ի մեջ. ապահովագրությունը ծածկում է այս հիվանդության բուժման ծախսերի միայն 30%-ը։

Ահա այսպիսի թվաբանություն։ Ընդ որում, բուժառուն նպաստային խմբերում չի ներառված և ինքն է վճարում իր ապահովագրության համար։ Այնպես որ այստեղ կարելի էր ավելացնել ևս մեկ հաշվարկ՝ համընդհանուր ապահովագրության հիմնադրամին փոխանցված ապահովագրավճարների որ մասն է ծախսվել հենց նրա բուժման վրա։ Սակայն առայժմ ձեռնպահ կմնանք նման հաշվարկներից, քանի որ ապահովագրությունը մի քիչ այլ կերպ է գործում, և հաշվեկշիռը կարելի է հաշվարկել միայն զգալի ժամանակահատվածից հետո։

Իսկ եթե դրան գումարենք հերթերում սպասելու և տասնյակ դեղատներ այցելելու համար կորցրած ժամանակը (որովհետև մի դեղատանը կարող են տրամադրել դեղատոմսով նշանակված մեկ դեղամիջոցը, իսկ մյուսի համար պետք է գնալ այլ դեղատուն, և դեռ պետք է գտնել այդ դեղատները, քանի որ Armed-ի ցանկում լինելը դեռ ոչինչ չի երաշխավորում), ապա հեշտությամբ կարող ենք հասկանալ բոլոր այն ապահովագրված ՀՀ քաղաքացիներին, որոնք լուռ շարունակում են գնել իրենց սրտի, արյան ճնշման, վահանաձև գեղձի և այլևայլ դեղամիջոցներ՝ միայն թե այդ քաշքշուկի վրա ժամանակ չվատնեն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship