«Բարսելոնան» նախընտրում է վաճառել Տորեսին, այլ ոչ թե հրաժեշտ տալ Ռոբերտ Լևանդովսկիին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնան» դիտարկում է առաջիկա ամռանը հարձակման գծի լայնամասշտաբ վերակառուցում իրականացնելու հնարավորությունը։
Այդ գործընթացի շրջանակում «կապտանռնագույնները» պատրաստ են քննարկել Ֆերան Տորեսի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները և ձեռք բերել մինչև երկու նոր ֆուտբոլիստի։
Ինչպես հաղորդում է ESPN-ը, կատալոնական ակումբը նախընտրում է վաճառել Տորեսին, այլ ոչ թե հրաժեշտ տալ Ռոբերտ Լևանդովսկիին։ Քանի որ իսպանացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականի կեսերին, առաջիկա տրանսֆերային պատուհանը նրան շահավետ գնով վաճառելու վերջին հնարավորությունը կլինի ակումբի համար։
Նշենք, որ Transfermarkt-ը 26-ամյա իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։
Հետևեք մեզ՝ այստեղ



