Իրանի կառավարությունը հերքել է բանակցությունների մասին Թրամփի պնդումները
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրաթին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի հետ բանակցություններ վարելու մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։
«Թշնամին ոչնչի չի կարողացել հասնել. չի կարողացել պատասխաններ տալ համաշխարհային հասարակական կարծիքին։ Նրանք պնդում են, որ խաղաղություն են կնքում, բանակցություններ են վարում, նախօրեին իրեն այդ հնարավորությունը տրվեց։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Թրամփը ստում է։ Նա պատերազմ է սկսել բանակցային գործընթացի ընթացքում, և այս անգամ դա նրան չի հաջողվի»,- ասել է նա Իրանի պետական հեռուստաընկերության եթերում։
ԱՄՆ առաջնորդը մարտի 23-ին Truth Social-ում գրել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը վերջին երկու օրերի ընթացքում կառուցողական բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Նա հայտարարել է նաև, որ Պենտագոնին հրամայել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։ Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային շեշտել է, որ Թեհրանը որևէ բանակցություններ չի վարել Վաշինգտոնի հետ, սակայն միջնորդներին ներկայացրել է իր դիրքորոշումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



