«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են» -բայց կինը մահացավ․ «Սա է ԱՆ հերթական պարզաբանումը»
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Սա է Առողջապահության նախարարության հերթական պարզաբանումը՝ երբ հերթական կյանքը չի հաջողվում փրկել»,-գրում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը՝ մեջբերելով ԱՆ-ի հետևյալ հիմնավորումը «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են» -բայց կինը մահացավ։
«Ամիսներ առաջ նույն նախարարությանը ես ուղղել էի հարցում՝
մայրական մահացության, ռիսկերի և ցուցանիշների վերաբերյալ։
Ստացված պատասխանը, մեղմ ասած, անհասկանալի էր։
Այսօրվա դեպքը և այդ պատասխանը միասին ցույց են տալիս մի բան՝ նախարարությունը գործում է ոչ թե արդյունքահեն, այլ ձևական կառավարման տրամաբանությամբ․
ներկայացնում է տվյալների աղբյուրներ, բայց խուսափում է սեփական վերլուծությունից և պատասխանատվությունից,
իրավական սահմանափակումներով արդարացնում է համակարգային խնդիրների չբացահայտումը,
ընդունում է մայրական մահացության կանխարգելման հիմնարար գործիքի՝ մազապուրծ (near-miss) դեպքերի համակարգված հաշվառման և վերլուծության բացակայությունը,
սահմանափակվում է հրամանների և գործընթացների թվարկմամբ՝ առանց դրանց արդյունավետության որևէ չափելի ապացույցի։
-Մինչդեռ հենց near-miss դեպքերն են այն «վերջին ահազանգը», երբ կյանքը դեռ հնարավոր է փրկել,
և դրանց համակարգված հաշվառումն ու վերլուծությունը հանդիսանում է մայրական մահացության կանխարգելման առանցքային միջազգային չափանիշ։
-Այսինքն՝ համակարգը չի չափում իր արդյունքը, չի վերլուծում իր սխալները և, հետևաբար, չի կարող լիարժեք կանխել կանխելի մահերը»,-գրում է Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր ծննդկան էր մահացել։ ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում` գիտակցության կորուստ:
Բժշկական թիմի կողմից արվել է հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և ատողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է։
Հետևեք մեզ՝ այստեղ



