Իսրայելի դեսպանը չի կարողացել բացատրել Իրանի հրթիռային ներուժի «ոչնչացման» մասին հայտարարությունները
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եհիել Լեյտերը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը պատասխան միջոցներ կձեռնարկի Դիմոնա և Արադ քաղաքներին Իրանի հասցրած երկու հրթիռային հարվածներից հետո:
«Մեր պատասխանը լինելու է այս արշավի շարունակումը՝ մինչև վարչակարգին ծնկի չբերենք։ Մենք այլևս չենք կարող ապրել թշնամաբար տրամադրված մի երկրի կողքին, որը մտադիր է ոչնչացնել մեզ, անդադար հայտարարում է այդ մասին, իսկ հիմա էլ բալիստիկ հրթիռներ է արձակում իր բոլոր հարևանների ուղղությամբ»,- ասել է Լեյտերը։
Երբ դեսպանին հարցրել են, թե ինչպես բացատրել այդ հարձակումները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն հայտարարությունների ֆոնին, թե Իրանի հրթիռային ներուժը ոչնչացվել է, նա հարցն ուղղել է Իրանին՝ նշելով, որ «իրանցիները ստում են... նրանք մարդասպաններ են, որոնք ստում են»։
«Նրանք ասում էին, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ չունեն։ Դե ինչ, հիմա նրանք ապացուցեցին, որ ունեն դրանք»,- հավելել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



