Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևանում․18-ամյա վարորդը «LiXiang»-ով անցել է կանաչ խոտածածկի վրայով, բախվել «Nissan»-ին, վերջինն էլ «Kia»-ին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Էրիկ Պ․-ն իր վարած «LiXiang» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել կանաչ խոտածածկի վրայով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում և բախվել Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Սուրիկ Ս․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է 48-ամյա Ելենա Բ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սուրիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Հետևեք մեզ՝ այստեղ



